Boring ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է իր նոր ստարտափի մասին: Ձեռնարկատերը մտադիր է արտադրել կոնստրուկտորներ, որոնք նման են Lego-ին, բայց պատրաստված են աղյուսներից: Նրանց օգնությամբ հնարավոր կլինի առանց լրացուցիչ ամրացնող նյութերի շինություններ եւ քանդակներ կառուցել, Twitter-ում գրել է նա:

«Աղյուսներն իրական մասշտաբով կստեղծվեն թունելի քարերից: Դրանց օգնությամբ հնարավոր կլինի ստեղծել քանդակներ եւ շենքեր: Դրանք հարմար կլինեն Քալիֆորնիայի սեյսմիկ ծանրաբեռնվածության համար», - ասել է նա: