Անգլիական Քենթ կոմսությունում հայտնաբերվել է XIX դարի հայտնի սերիական մարդասպան Ջեքի սահմռկեցուցիչ բացիկը, որում նա ծաղրում է ոստիկաններին: Այժմ՝ 130 տարի անց, բացիկը աճուրդի կհանվի, փոխանցում է Life-ը:

Ջեք մարդասպանի բացիկը, որը, ըստ տարբեր աղբյուրների, 4-ից մինչեւ 15 մարդու կյանք է խլել, ուղարկվել է ոստիկանական գրասենյակ նրա վերջին եւ ամենասարսափելի սպանության նախօրեին. զոհը գեղեցիկ մարմնավաճառ Մերի Քելին էր:

Ըստ Grand Auctions աճուրդի ներկայացուցիչ Ջոն Ռայլիի՝ բացիկի իսկությունը հաստատել են փորձագետները, եւ այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Միացյալ նահանգների կոլեկցիոներների մոտ, որտեղ Ջեքի կերպարը մինչ օրս պոպուլյար է: ԱՄՆ-ում այս գտածոյի մասին արդեն իսկ ֆիլմ է նկարահանվում: Աճուրդը կկայանա ապրիլի 30-ին: