Ակնհայտ է, որ հայկական կողմը որոշակի դժգոհություն ունի Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ: Այս մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ պետական ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Մեկնաբանելով ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի վերջերս Երեւանում արված հայտարարությունը Ադրբեջանին զենքի մատակարարման վերաբերյալ՝ ՀՀ փոխնախարարը նշեց, որ ռուսական կողմից կան հայտարարություններ այն մասին, որ Ադրբեժանին զենքի մատակարարումները կկրճատվեն:
Միեւնույն ժամանակ, փոխնախարարը նշեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը բավականին արդյունավետ է: Նրա խոսքով՝ առաջին վարկի շրջանակներում նախատեսվածն ամբողջությամբ իրականացվել է: Կա պայմանավորվածություն, որ աշխատանքը կշարունակվի: Սա հայկական կողմի մատակարարումների լուրջ մասն է, նշեց փոխնախարարը:

Աննախադեպ ճնշումներ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Օրը մեկ տողով 24.10.2026

Փաշինյանի շանտաժը կաշխատի՞. փորձելու են «գողանալ» պատգամավորների I ԼՈՒՐԵՐ I 20:00

«Շերեմետևո»-ից տարհանում են ուղևորներին, չվերթներ են չեղարկվել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Հնդկաստանի արտգործնախարարը Բաքու է մեկնել, հանդիպել Ալիևի հետ. ի՞նչ է քննարկվել I ԼՈՒՐԵՐ I 16:00

Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Եվրախորհրդարանի փոխնախագահը դադարեցրել է հացադուլը, որը հայտարարել էր Օլեշկիում ստեղծված իրավիճակի պատճառով

Իրանը պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին. «Մենք ինքնապաշտպանության համար թույլտվություն չենք խնդրելու»

Ալբանիայում ցուցարարները քարեր են նետել կրթության նախարարության շենքի վրա. ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ

Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո

ՌԴ Հրեական ինքնավար մարզում միկրոավտոբուսը դուրս է եկել երկաթգծի վրա և բախվել գնացին. զոհվել է վեց մարդ
Սոֆիայում սպանել են Թեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար և ԵԽ նախկին պատգամավոր Սլավի Բինևին
















