Աղբահանության պայմանագրերի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած դրական զարգացումներին, դեռեւս բավարար ու ընդունելի չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին, վարչապեն ասաց. «2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց  «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ:

 Արդյունքում մենք ունեցել ենք այս պատկերը. 2018 թվականի մարտի դրությամբ արձնագրված 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը, դեռեւս փակման են ենթակա 108-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրերի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած դրական զարգացումներին, դեռեւս բավարար ու ընդունելի չէ»:

Հաշվի առնելով, որ դեռեւս առկա է համակարգված նոր միջոցառումների անհրաժեշտություն, ինչպես նաեւ ընթացիկ, սեզոնային հրատապ լուծման կարիք,

Կարեն Կարապետյանը Տարածաքային կառավարման եւ զարգացման նախարարին, մարզպետներին հանձնարարեց, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու համայնքների ղեկավարներին առաջարկեց 10-օրյա ժամկետում մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նոր գործողությունների ծրագիր, սահմանելով հստակ ժամանակացույց ըստ ոլորտների գործողությունների պատասխանատուներ, ընդգրկելով բոլոր շահագրգիռ կառույցներին:

«Ծրագիրը մշակելիս նախատեսել իրավաբանական աձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքումը պետք է ավարտին հասցնել մինչեւ հունիսի 1-ը: Թերությունների դեպքում կկիրառեն համապատասխան միջոցներ: Հարկավոր է նախատեսել տարվա կտրվածքով առնվազն 4 շաբաթօրյակների կազմակերպման գրաֆիկ, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապետակ միջոցառումներին, բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,-ընդգծեց նա:

Վարչապետը հանձնարարեց Տարածաքային կառավարման եւ զարգացման նախարարին մինչեւ ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան նոր գործողությունների ծրագիր, ինչպես նաեւ ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: