Facebook-ը որոշել է գովազդի թիրախավորման համար տվյալների ագրեգատորներին զրկել օգտատերերի մասին տվյալներ հավաքելուց:
«Մենք գովազդատուներին տեղեկացնում ենք, որ փակում ենք «գործընկերային կատեգորիաները»: Այս ծառայությունը թույլ էր տալիս տեղեկությունների կողմնակի ագրեգատորներին իրենց թիրախավորումն առաջարկել հենց Facebook-ի հարթակում»-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Facebook-ը հաղորդել էր գաղտնիության կարգավորումների փոփոխության մասին, որոնք պետք է օգնեն օգտատերերին վերահսկել իրենց տվյալները:
Նորարարությունները հայտնվել են Cambridge Analytica ընկերության կողմից սոցցնացի 50 մլն օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալից հետո: Ընկերությունը, որը համագործակցել է մասնավորապես Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ, դրանք օգտագործել է թիրախավորված քաղաքական գովազդի համար:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը մտադիր է Կոնգրեսում ցուցմունք տալ տվյալների արտահոսքի առիթով:




























