Ուլմում թուրքական մզկիթի հրդեհումից հետո Գերմանիայի իշխանությունները 4 սիրիացու են կալանավորել: Նրանք կասկածվում են մահափորձի եւ ծանրացուցիչ հանգամանքներով հրդեհելու փորձի մեջ, հաղորդում է DW-ն:
Կասկածյալներից մեկն արդեն ընդունել է իր մեղքը: Քննությունը չի բացառում, որ մզկիթի վրա հարձակումը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: Քննչական մամինները սակայն հրաժարվել են մեկնաբանել այն վարկածը, թե մզկիթի վրա հարձակումը վրեժ է Աֆրինում քրդերի դեմ Թուրքիայի գործողության համար:
Երկու կասկածյալները 18 տարեկան են, մյուս երկուսը՝ 24 եւ 27 տարեկան են:
Ըստ քննության՝ մարտի 19-ի գիշերը շենքի առաջին հարկի պատուհանից, որտեղ գտնվում է թուրքական մզկիթը, այրվող նյութով շիշ է նետվել: Հանցագործության վայրում հայտնաբերվել է նաեւ դյուրավառ նյութով մի քանի չօգտագործված շիշ:




























