Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խոստացել է ավելի կոշտ արձագանք ցուցաբերել Գազայի հատվածում անկարգությունների վերսկսման դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եթե անկարգությունները վերսկսվեն, մենք ավելի կոշտ կգործենք»,-հայտարարել է նա՝ մեկնաբանելով իսրայելական զինծառայողների կողմից առնվազն 16 պաղեստինցիների սպանությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) զինվորները գործել են կարգադրությանը համապատասխան, նրանց խնդիրն է պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին եւ պետության սահմանները, որը նրանք ճշգրիտ կերպով կատարել են»,-նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Լիբերմանը քննադատել էր ուրբաթ Գազայի հատվածի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետաքննության հանձանժողով ստեղծելու ԵՄ կոչերը։
Իսրայելը չի լսելու Թուրքիայի խրատները, որն առանց տարբերելու ռմբակոծում է քաղաքացիական բնակչությունը
Պաղեստինի նախագահը հանձնարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել
Աբասը Գազայում պաղեստինցիների մահվան կապակցությամբ մարտի 31-ը սգո օր է հայտարարել




























