2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3,1 տոկոս: Սա մասին են վկայում  Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Միեւնույն ժամանակ, պարենային ապրանքները՝ ներառյալ ալկոհոլը եւ ծխախոտը, հաշվետու ժամանակահատվածում թանկացել  են 4 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 4.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 1.2 տոկոսով:

Միայն փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում (առանց հաշվի առնելու ալկոհոլի եւ ծխախոտի արտադրանքը) գրանցվել է 1,2 գնանկում, ինչը պայմանավորված  է բանջարեղենի 7,5 տոկոսով եւ մրգերի 2 տոկոս էժանացմամբ:

0.1 տոկոսվ նվազել են նաեւ հրուշակեղենի արտադրատեսակների գները, շաքարը` 0.4, կաթնամթերքը, պանիրը եւ ձուն `0.5 տոկոսով: Միեւնույն ժամանակ, մսի գինը փետրվարին աճել է 1 տոկոսով, ձկան եւ ծովամթերքներինը՝ 0.9 տոկոսով, հացաբուլկեղենը եւ ձավարեղենը, ինչպես նաեւ ոչ ալկոհոլային խմիչքները՝ 0.1 տոկոսվ, կարագը եւ ճարպերը` 0.3, ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքները` 0.4 տոկոսով: Թեյի, սուրճի եւ կակաոյի գները չեն փոխվել:

Փետրվարի գնանկումը հիմնականում պայմանավորված է կոշկեղենի 3,8, եւ հագուստի` 0,9 տոկոս էժանացմամբ:

Հաշվետու ամսում բենզինը թանկացել է 3.6, իսկ դիզելային վառելիքը՝ 3.4 տոկոսով:

Ծառայությունների սակագները փետրվարին ավելացել են 0.1 տոկոսով, ինչը պայմանավորված է բժշկական ծառայությունների 1.7 տոկոս, տրանսպորտի 0.9, հանգստի եւ մշակույթի` 0.2 տոկոս գների աճով: Կոմունալ ծառայությունների՝ ներառյալ ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազել են 0,3 տոկոսով: