RM Sotheby’s աճուրդային տանը վաճառքի են հանել 80 օրինակով թողարկված Lamborghini Diablo GT սուպերքարերից մեկը, որն ընդամենը 276 կիլոմետր է քշվել։ Մեքենան վաճառելու են մայիսին, Մոնակոյում, հաղորդում է  Motor-ը։

Նկարագրության մեջ ասվում է, թե GT-ն Diablo-ի բոլոր տարբերակներից ամենավայրին է։ Այս օրինակը նվազագույն կիլոմետրաժն ունի բոլոր եղածների մեջ։

Մեքենայի տիրոջ, նաեւ նախնական գնի մասին տեղեկություններ չկան։

Diablo GT-ն թողարկվել է 1999 թվականին։ Այն վեցլիտրանոց V12 շարժիչ ունի, 583 ձիաուժ հզորություն, հինգաստիճան մեխանիկական փոխանցման տուփ։