Ստամբուլում ոստիկանները «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով հետապնդել են 2 քաղաքացու, որոնցից մեկի տանը մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, արտարժույթ եւ զենք ու զինամթերք են հայտնաբերել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ 2 քաղաքացի զենք են գնում եւ ուղարկում Սիրիայում ԻՊ–ին։

Ոստիկանությունը հետապնդել եւ ձերբակալել է 2 կասկածյալին, որոնցից մեկի տնից հայտնաբերվել է 8.5 կգ ոսկի, 25 կգ արծաթ, 1 մլն 300 հազար դոլար, 1 մլն 800 հազար թուրքական լիրա, 118 հազար եվրո եւ մի շարք այլ երկրների արժույթներ մեծ քանակությամբ։