Ադրբեջանում կինը սպանված ամուսնու դին թաքցրել է աղբահորի մեջ: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, մարտի 25-ին Թիքանլի գյուղի բնակիչ Դուրսուն Ռաֆիեւի եւ նրա կնոջ՝ Վյուսալա Մամեդշարիֆովայի միջեւ վեճ էր ծագել:
Կինը և իր տեգրը՝ Վյուսալը, քարով մի քանի մահացու հարված էին հասցրել Ռաֆիեւի գլխին, ապա սպանվածի դին նետել էին տան բակի աղբահորի մեջ: Իրավապահները դուրս էին բերել Ռաֆիևի մարմինը: Վ. Մամեդշարիֆովան եւ Վ. Ռաֆիևը ձերբակալվել են: Դեպքի առթիվ հետքննություն է սկսվել:
Հասանելի է
русский



























