Գերմանիայում շունը սպանել է մորը ու որդուն: Ինչպես հայտում է AP-ը, միջադեպը տեղի է ունեցել Հաննովերում: Հարեւանները պատուհանից տեսել են 52-ամյա կնոջ եւ նրա 27-ամյա որդու դիակները:
Դեպքի վայր ժամանած փրկարարները ստիպված էին բռնել ստաֆորդշիրյան տերյերին՝ դիակներին հասնելու համար: Ոստիկանությունը կարծում է, որ շունը, ամենայն հավանականությամբ, հարձակվել եւ հոշոտել էր իր տերերին:




























