Շորթման համար դատապարտված քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյի (Զախարիա Քալաշով) փաստաբանները բողոքարկել են դատավճիռը, որով նա դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի Նիկուլինսկի դատարանի մամուլի քարտուղար Լյուդմիլա Կոսնիրեւային:

«Դատարանում գրանցվել են վերաքննիչ բողոքները՝ ի պաշտպանություն Քալաշովի»,-ասել է Կոսնիրեւան: Պաշտպանական կողմը խնդրել է չեղարկել Քալաշովի վճիռը որպես անօրինական ու անհիմն, ինչպես նաեւ արդարացնել նրան:

Դատարանը վճիռը կայացրել է մարտի 29-ին: Քալաշովի հանցակիցներ Անդրեյ Կոչույկովը եւ Բատիր Բեկմադուրովը դատապարտվել են առաջինը 8 տարի եւ 9 ամիս, երկրորդը՝ 4 տարի 4 ամիս ազատազրկման, որը կանցկացնեն խիստ ռեժիմի գաղութում:

Երկու շորթումների միավորված գործով ընդհանուր անցնում է 14 մարդ: Երկուսը դատվել են հետմահու (նրանց սպանել են փոխհրաձգության ժամանակ), 11 մեղադրյալներ, ներառյալ Շաքրոն եւ Իտալացին, 2016-ի ամառվանից քննչական մեկուսարանում են: Ամբաստանյալների թվում ՌԴ ՆԳՆ Սեփականության անվտանգության գլխավոր վարչության գնդապետ Եվգենի Սուրժիկովը, որն աշխատել է Կոչույկովի անձնական թիկնազորում, տնային կալանքի տակ է: