Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, խարդախության 3, բնակարանային գողության 2, անձի առեւանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 նռնակ, 2 պահունակ եւ տարբեր տրամաչափի 502 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ շորթման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: