Պրահայի արեւելյան մասում աշխատող ավտոբուսը չորեքշաբթի առավոտյան ընթացքի ժամանակ սկսել է այրվել։ Ավտոբուսում 6 ուղեւոր է եղել, որոնք հասցրել են դուրս գալ ավտոբուսից այն բանից հետո, երբ վարորդը բացել է ավտոբուսի դուռը։ Այս մասին հայտնել է հրդեհային պահպանության ծառայության ներկայացուցիչ Մարտին Կավկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մարդիկ հասցրել են ավտոբուսից դուս գալ։ Հրդեհի մարմանը մասնակցել են երկու մարտական հաշվարկ։ Այնուամենայնիվ, մեքենան ամբողջությամբ այրվել է։ Դեպքի պատճառները պարզում են ոստիկանության եւ հրդեհային պահպանության ծառայության ներկայացուցիչները»,–ասել է նա։




























