Բելգիայի ամենածեր ջիհադիստը՝ 72-ամյա քարոզիչ  Բասամ Այաշին, Ֆրանսիայում ձերբակալվել է, հաղորդում է France TV Info-ն:

Այաշին ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու մեղադրանքի հիման վրա մարտի 27-ին տրված կալանավորման որոշմամբ:  Դատախազության խնդրանքով նա դեռ կալանավորված է մնում:

Այաշին արմատական իսլամ էր քարոզում:  Հատուկ ծառայությունները կարծում են, որ նա ջիհադիստների մեկ սերունդ չէ, որ դաստիարակել է: