Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 96-ամյա ամուսնու՝ Էդինբուրդի դուքս Ֆիլիպի կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատությունը, որն անցկացվել է Լոնդոնի Էդուարդ VII թագավորի հոսպիտալում, հաջող կատարվել է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Բուքինհեմյան պալատին:
Նշվում է, որ արքայազնը իրեն լավ է զգում եւ բարձր տրամադրություն ունի: Նա հիվանդանոցում մի քանի օր կանցկացնի:
2017-ի մայսիսն հայտնի դարձավ, որ արքայազնը որոշել է այլեւս չմասնակցել հանրային միջոցառումներին: Եղիսաբեթ II լիովին աջակցել է ամունուն:




























