Վայոց ձորում 49-ամյա տղամարդը մեղադրվում է տարեց մորը ծեծելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայասարը փետրվարի 1-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Վայք քաղաքի իրենց առանձնատանն անառիթ վիճաբանել է մոր հետ: Վիճաբանության ժամանակ որդին քաշել է մոր մազերից, հարվածել նրա ձեռքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց չի ընտրվել:

Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: