Հարավային Կորեայում հայտնաբերվել են հինգշաբթի օրը վթարի ենթարկված հարավկորեական F-15K կործանիչի բեկորները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Րյոնհափ» գործակալությունը: Այժմ ընթանում են ինքնաթիռի երկու օդաչուների որոնողական աշխատանքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տեգու ռազմաբազայի F-15K կործանիչը ավարտել էր իր առաքելությունը եւ հետ էր վերադառնում, երբ վթարի է ենթարկվել Կյոնսան-Պուկտո նահանգի Չհիլգոկ շրջանում:

Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կործանվել