Ֆրանսիայում տղամարդը սիրելի կնոջից բաժանումից հետո 5 ամսվա ընթացքում 4.5 հազար sms գրելու նրան, ինչի համար հայտնվել է բանտում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Depeche թերթը:
«Ըստ նրա հեռախոսի տվյալների՝ 2017 թվականի սեպտեմբերից մինչեւ փետրվար ամիսը նա իր նախկին կնոջը զանգահարել է 416 անգամ, 317 mms եւ 4252 sms հաղորդագրություն է ուղարկել»,- նշվում է հրապարակման մեջ:
Մերժված տղամարդը փորձել է հանդիպել իր երազանքների կնոջը, ինչի համար փետրվարի 22-ին սողոսկել է նրա տուն, եւ, անկողնու վրա ուժով պահելով, թույլ չի տվել ոստիկանություն զանգահարել:
Թուլուզի դատարանի որոշմամբ ֆրանսիացին 1.5 տարվա ազատազրկման է դատապարտվել, որից 6-ը պայմանական է: Խանդոտ տղամարդը նաեւ պետք է բուժի երկբեւեռ աֆեկտիվ խանգարումը: Նրան ագելված է մոտենալ իր նախկին կնոջը:
Հասանելի է
русский



























