Ֆրանսիայի հարավ–արեւմուտքում ուղղաթիռի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է France Bleu ռադիոկայանը։

Ռադիոկայանի փոխանցմամբ՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի տեղական ժամանակով 10։00–ին ոչ հեռու այն օդանավակայանից, որտեղից օդ էր բարձրացել։ Այն ընկել է գինեգործական Լիբրուն քաղաքի վրա եւ այրվել։  

Ուղղաթիռում երկու մարդ է եղել՝ 60-ամյա օդաչուն եւ եւս մեկ մարդ, երկուսն էլ զոհվել են։ Կատարվում է հետաքննություն։