Ապրիլի 4-ին, ժամը 19.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նոր-Արեշի 30-րդ եւ 11-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: