Թուրքիայի արեւմուտքում՝ Էսքիշեհիր քաղաքի Օսմանգազի համալսարանում հրաձգության հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։ 

Նախնական տվյալներով, հրաձգությունը տեղ է գտել մանկավարժական ֆակուլտետում, կրակը իր գործընկերների ուղղությամբ բացել է համալսարանի աշխատակիցը։