Թուրքիայի Էսքիշեհիրի համալսարանում տեղի ունեցած սպանությունների գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Cumhuriyet փոխանցմամբ՝  գիտաշխատող Վոլքան Բայարը դեպքի օրը մտել է համալսարանի մանկավարժության ֆակուլտետ, փնտրել դեկանին, սակայն չի գտել, որից հետո դեկանատում կրակել է 4 դասախոսների ուղղությամբ եւ սպանել նրանց։

Ահազանգի հիման վրա համալսարան մեկնած ոստիկանները առանց դիմադրության ձերբակալել են Վոլքան Բայարին։

Համալսարանի ռեկտորը հայտնել է, թե սպանությունների հեղինակը այլ համալսարանից էր տեղափոխվել իրենց մոտ եւ դասախոսների հետ վատ վարվելու հետ կապված նրա դեմ ծառայողական քննություն էր նշանակվել։