ԱՄՆ Կոլումբիա շրջանի դաշնային դատարանը մեղադրական վճիռ է կայացրել երկու թուրքերի նկատմամբ, որոնք մեղադրվում էին անցած տարվա մարտին Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ։

Վիրջինիայում բնակվող 45-ամյա Սինան Նարինը եւ Նյու Ջերսիում բնակվող 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Կոլումբիայի դատարանում ընդունել էին իրենց մեղքը։ Դատավորը նրանց դատապարտել է 1 տարի 1 ամսվա ազատազրկման, որը նրանք արդեն նստել են։ Էրդողնաի կողմնակիցներին ազատ են արձակել դատարանի դահլիճից։

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է այս վճիռը, նշել, որ այն չափազանց մեղմ էր։ Համբարյանը նաեւ կասկածի տակ է դրել ամերիկյան արդարադատությունը, նկատել, որ այս վճիռը հակասում է ազատ խոսքի իրավունքին։

Նշենք, որ 2017թ. մայիսի 16-ին Վաշինգթոնում Էրդողանի հրահանգով թիկնապահները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքի դուրս եկածների վրա, որի ընթացքում վիրավորվել էր 11 մասնակից։ Ոստիկանություննը ձերբակալել էր 3 անձի։