Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է, որ սոցցանցի օգատերերը պետք է գումար վճարեն, որպեսզի նրանց անձնական տվյալները չօգտագործվեն, հաղորդում է NBC News-ը:
Սենդբերգը նշել է, որ Facebook-ը օգատերերի տվյալները օգտագործում է նրանց նախասիրությունների վերլուծության ր եւ հետագայում նրանց համապատասխան գովազդ ցուցադրելու համար:
«Այժմ մենք հնարավորություն չունենք հրաժարվել գովազդային տարածումից: Դա վճարովի ծառայություն կլինի», — ասել է նա:
Հարցազրույցից անմիջապես հետո սոցցանցը պարզաբանել է, որ ներկայումս նպատակ չունի սոցցանցը վճարովի դարձնել եւ Սենդբերգի խոսքերը միայն հիպոթետիկ բնույթ են կրել:
Ուրբաթ Եվրահանձնաժողովը Facebook-ից նամակ է ստացել, որում հաստատվում է, որ Եվրոպայում 2.7 միլիոն օգտատերերի տվյալները հայտնվել են Cambridge Analytica-ի տնօրինության տակ: Ամերիկյան ընկերության նամակում նշվել է նաեւ, որ ներկա իրավիճակի հետ կապված միջոցներ են ձեռնարկվում:




























