Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ հետազոտողներ ստեղծել են AlterEgo սարքը, որը կարող է ճանաչել բարձրաձայն չասված խոսքը։ Տեսականորեն այն կարող է ամբողջությամբ փոխել էլեկտրոնիկայի հետ շփումը՝ հնարավորություն տալով կառավարել այն մտքի ուժով:
AlterEgo սարքը կարող է ճանաչել խոսքը, որը մարդն ասում է մտքում: Սարքը իրական ժամանակի ռեժիմում ֆիքսում է նյարդամկանային ազդանշանները դեմքի եւ ծնոտի վրա, որը առաջանում է մտքում ասվող բառերի հետեւանքով:
Համալսարանի ինժեներները կատարել են մի շարք փորձարկումներ իրենց սարքով: Նրանք պատմել են շախմատային օրինակի մասին, որտեղ խաղացողը մտովի փոխանցել է հակառակորդի քայլերը համակարգչին եւ ստացել դրանց դեմ լավագույն հակախաղը:
Ապագայում հետազոտողները պալանավորում են ստեղծել ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա AlterEgo-ի օգնությամբ ամբողջությամբ շփվել համակարգիչների, պլանշետների եւ սմարթֆոնների հետ:
Մտքի ուժով հնարավոր կլինի աշխատել զննարկիչում, ստեղծել թղթապանակներ, տեղափոխել մկնիկի կուրսորը, աշխատացնել ծրագրեր եւ այլն:




























