Կորեայի Հանրապետության իշխանությունները երկրի բնակչությանը զգուշացրել են մահացու վիրուսային հիվանդության վարակի մասին, որի տարածողը տիզ է: Այս հայտարարությունը տարածել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել 2016 թվականի մարտից մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում ուսումնասիրվել են 16 հազար տզերի: Պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուր երկու հարյուրերորդը վիրուսի կրող է, որը մարդու մոտ առաջացնում է սուր տենդի սինդրոմ թրոմբոցիտոպենիայով (արյան վատ մակարդելիություն):

Անցյալ տարի, այդպիսի տզերի խայթոցներից վիրուսով 270 մարդ էր վարակվել, որից 54-ը մահացել է: «Տաք եղանակի կապակցությամբ քաղաքացիները պետք է զգույշ լինեն բնության գրկում լինելու ժամանակ», -նշվում է կենտրոնի հայտարարության մեջ:

Առաջին անգամ հարուցիչը հայտնաբերվել է 2009-ին Կենտրոնական եւ Հյուսիսարեւելյան Չինաստանում բարձր մահացության ցուցանիշով անհայտ վարակի մի շարք բռնկումների լաբորատոր հետազոտություններից հետո: Բժիշկները հիվանդներին սիմպտոմատիկ բուժում են անցկացնում, բայց դա շատ արդյունավետ չէ եւ թույլ է տալիս միայն մի փոքր նվազեցնել հիվանդի տառապանքը: