Այսօրվա կրթական համակարգի բարեփոխումը սկզբունքային հարց է: Այս մասին ՌԲԿ-ի պորտալում գրում է ՌԴ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ալեքսեյ Կուդրինը՝ ներկայացնելով կենտրոնի եւ «Տնտեսության բարձրագույն դպրոցի» «12 նոր լուծում նոր կրթության համար» զեկույցը:
Այսօր կրթությունը չի հասցնում ժամանակի մարտահրավերների հետեւից, չի ապահովում երկրի տնտեսությանը անհրաժեշտ կադրերով չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության եւ թվային տնտեսության զարգացման համար արժանի մասնակցության համար, միայն աննշան չափով է օգնում քաղաքացիներին բացահայտել իրենց ներուժը, ինքնիրացվել:
Որոշ քաղաքացիների էլ չի ընդգրկում գործունեության մեջ, ինչի հետեւանքով ռուսաստանցիների մոտ մեկ չորրորդը դուրս է գալիս կրթական համակարգից՝ չտիրապետելով հաջողության համար անհրաժեշտ հիմնական հմտություններին: Սրանք ոչ միայն երկրի համար ՀՆԱ-ի կորցրած տոկոսներն են, այլեւ բարդություններով եւ անհաջողություններով լի մարդկանց կյանքեր:
Հետեւաբար, մենք առաջնորդվում ենք «կարեւոր է յուրաքանչյուրը» սկզբունքով, կարծում ենք, որ անհրաժեշտ է ձախողման կանխարգելման, նախադպրոցական եւ դպրոցական կրթության մեջ անհատական մոտեցումների ներդրման աշխատանքներն լրջորեն ակտիվացնել:



























