Այսօրվանից սկսած Facebook-ը կսկսի տեղեկացնել բոլոր այն օգտատերերին՝ ում տվյալները կարող էին հայտված լինել Cambridge Analytica բրիտանական ֆիրմայի մոտ:

Facebook-ում նշում են, որ կտեղեկացնեն մարդկանց, եթե նրանց տվյալները կանոնների խախտմամբ փոխանցված լինեն Cambridge Analytica: Եթե նման նամակ հայտնվի ձեր newsfeed-ում, ապա դուք կարող եք տեսնել նաեւ, թե ինչ ինֆորմացիա եք կորցրել:

Այդ ամենից բացի, օգտատերերը կկարողանան տեսնել, թե ինչպիսի ծրագրերից են նրանք օգտվում եւ ինչպիսի տվյալներ են օգտագործում: Եթե դուք համարեք, որ ծրագրերը շատ բան գիտեն ձեր մասին, ապա կարող եք այն անջատել: