Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ասել է, որ պատասխանատու է օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու անկարողության համար: Այս մասին նա ասել է Կոնգրեսում իր առաջին ելույթի ժամանակ:

 «Մենք պատշաճ կերպով չենք  քննարկել մեր պատասխանատվությունը եւ դա մեծ սխալ էր: Դա իմ սխալն էր եւ ես ցավում եմ», -Ներկայացոևւցիչների պալատի հրապարակած գրավոր ցուցմունքներում նշել է Ցուկերբերգը:

Ցուկերբերգը Facebook-ին անվանել է «իդեալիստական եւ լավատեսական ընկերություն», «Մենք կենտրոնացել  ենք ամեն լավ բանի վրա», սակայն նա խոստովանել է, որ «հիմա պարզ է, որ մենք չենք կարողացել այնպես անել, որ այդ գործիքները վնաս չհյասցնեն: Դա վերաբերում է կեղծ լուրերին, ընտրություններին օտարերկրյա միջամտությանը, ատելությանը, ինչպես նաեւ մշակողներին եւ տվյալների գաղտնիությանը»:

Ցուկերբերգը ներկայացրել է երրորդ անձանց կողմից, ինչպիսին է Cambridge Analytica ընկերությունը,  տվյալների կրկնակի օգտագործման կանխարգելման քայլերի ցանկը: Նա նշել է, որ սոցիալական ցանցը տվյալների չարաշահման առումով ուսումնասիրում է այլ հավելվածները: