Գայլերի կողմից դաստիարակված տղամարդը հիասթափված է մարդկանց կենսակերպից: 1965-ին Մարկոս Ռոդրիգես Պանտոյային հայտնաբերեցին քարանձավում, որտեղ նա մոտ 12 տարի ապրել էր գայլերրի ոհմակի հետ: Այժմ նա 72 տարեկան է: Նրա պատմության հիման վրա գրքեր են գրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց Մարկոսն ասում է, որ երջանիկ էր այն ժամանակ, երբ ապրում էր գայլերի հետ, գրում է Mirror-ը:
Նա գայլերի մոտ էր հայտնվել մոր մահից հետո՝ 6 կամ 7 տարեկանում: Հայրը, որն ապրում էր Իսպանիայի Սյերա Մորենա լեռներում վաճառում է ֆերման: Որոշ ժամանակ անց հայրը մահանում է եւ որդին մնում է մեն-մենակ վայրի բնության հետ: Նրան գտան, երբ նա 19 տարեկան էր:
Այժմ նա ապրում է Ռանտե գյուղում:
Նա զգում է, որ մարդիկ իրեն խաբում եւ չարաշահում են:
«Ես կարծում եմ՝ նրանք ծիծաղում են ինձ վրա, որովհետեւ ես ոչինչ չգիտեմ քաղաքականության կամ ֆուտբոլի մասին»:
Մարդկանցից հիասթափված նա որոշել է վերադառնալ գայերի մոտ, բայց գայլերը նրան որպես օտարի են ընդունել:
«Այնտեղ գայլեր կան, եթե ես նրանց կանչեմ, նրանք կարձագանքեն, բայց նրանք չեն մոտենում ինձ: Ինձանից մարդու հոտ է գալիս»:



























