Ամերիկյան Orion Span ընկերությունը 4 տարուց մտադիր է լյուքս դասի տիեզերական հյուրանոց բացել, հաղորդում է USA.one-ը:

Իր տեսակի մեջ առաջին հյուրանոցը կտեղակայվի Aurora ուղեծրային կայանում, որը 2021-ին կարձակեն: Այն կարող է 4 այցելուի եւ անձնակազմի երկու անդամի տեղավորել: 2022-ին արդեն հյուրանոցը կսկսի առաջին հյուրերին ընդունել:

 Գիշերակացի գինը  791 666 դոլար է, իսկ բնակվելու նվազագույն ժամկետը 12 օր է:

Քանի որ կայանը 90 րոպեում Երկրի շուրջ է պտտվելու, հյուրերից յուրաքանչյուրը կկարողանա մեկ օրվա ընթացքում 16 արեւածագով եւ մայրամուտով հիանալ: Ցանկության դեպքում մարդիկ կկարողանան իրենց իսկական տիեզերագնացներ զգալ. փորձեր անցկացնել եւ մթերքներ աճեցնել: