Սիրիայի ուղղությամբ ռազմական հարվածի որոշում ընդունելու պարագայում թիրախը  կլինի սիրիական իշխանությունների քիմիական օբյեկտները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Expatica France պորտալը։

Նրա խոսքով, Ֆրանսիան խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ կապված Սիրիայում ենթադրյալ «քիմիական հարձակման» պատասխանի հետ։ Նա նշել է, որ որոշումը կընդունվի մոտ օրերս։