Եվրոպայում եւ ԱՄՆ–ում առողջ դատողությանը հակառակ Ռուսաստանին համառորեն ներկայացնում են թշնամու դերում՝ ձգտելով դուրս մղել համաշխարհային քաղաքականությունից ու տնտեսությունից, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այս վեց տարին նաեւ  պատրանքներից ազատվելու շրջան էր։ Ուղիղ ասենք՝ մեր գործընկերների մասին պատրանքից։ Համագործակցությունը միշտ ավելի շահավետ է, քան առճակատումը։ Տնտեսության մեջ, մշակույթում, ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում։ Համագործակցության այդպիսի տրամաբանությունը ակնհայտ է թվում, բայց, ցավոք, այդպես չէ։ Հակառակ առողջ դատողությանը Եվրոպայում եւ ԱՄՆ–ում մեր երկրին համառորեն սկսել են թշնամու դեր վերագրել, եւ փորձել ու փորձում են դուրս մղել մեզ համաշխարհային քաղաքականությունից ու տնտեսությունից»,–նշել է նա՝ Պետդումայում հանդես գալով կառավարության աշխատանքի զեկույցով։