ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի ասել, թե կոնկրետ երբ է Սիրիային հարված հասցնելու: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Ես չեմ ասել, թե երբ է լինելու Սիրիայի հարձակումը: Միգուցե, դա տեղի ունենա շատ շուտով, իսկ հնարավոր է՝ այդքան էլ շուտ չէ: Ամեն դեպքում ԱՄՆ-ն իմ վարչակազմի գոյության ընթացքում հսկայական աշխատանք է տարել տարածաշրջանում ԻՊ-ին ոչնչացնելու համար: Ո՞րտեղ է ձեր «Շնորհակալություն, Ամերիկա»-ն» — գրել է Թրամփը:
Never said when an attack on Syria would take place. Could be very soon or not so soon at all! In any event, the United States, under my Administration, has done a great job of ridding the region of ISIS. Where is our “Thank you America?”
— Donald J. Trump (@realDonaldTrump) 12 апреля 2018 г.
Երեկ ավարտվեց ժամկետը, որի ընթացքում ԱՄՆ նախագահը խոստանում էր Սիրիային հարվածելու մասին որոշում ընդունել: Այն չհնչեց, սակայն Թրամփը զգուշացրեց Ռուսաստանին, որ հրթիռներ կարձակվեն, իսկ Պենտագոնը Դամասկոսի համար մի քանի ռազմական սցենարներ է մշակել: Ռուսական ԶԼՄ-ի տվյալներով՝ ռուսական կողմը ակնկալում է ԱՄՆ-ից թիրախների կոորդինատները ստանալ, որոնց ուղղությամբ հարվածներ կարող են լինել՝ ռուսական կողմի կորուստների հնարավորությունը բացառելու համար:




























