ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ հաջողություն է մաղթել Մայքլ Պոմպեոյին, լսումները նվիրված էին պետքարտուղարի պաշտոնում նրա հաստատմանը։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։
Good luck to Mike Pompeo during his Confirmation Hearing today. He will be a great Secretary of State!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 12 апреля 2018 г.
«Այսօրվա լսումներում Մայքլ Պոմպեոյին հաջողություն եմ մաղթում։ Նա հրաշալի պետքարտուղար կլինի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թրամփն աշխատանքից ազատել էր Պետքարտուղարության ղեկավար Ռեքս Թիլերսոնին, որի լիազորությունները պաշտոնապես դադարել են մարտի 31-ին։ Այդ պահին Մայքլ Պոմպեոն զբաղեցնում էր Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը։ Մինչ նրա հաստատումը պետքարտուղարի պարտականությունները իրականացնում է դիվանագիտական գերատեսչության առաջին տեղակալ Ջոն Սալիվանը։
Թիլերսոնի հետնորդը խոստացել է դադարեցնել Ռուսաստանի նկատմամբ «մեղմ քաղաքականությունը»




























