2017 թվականին Իրանը Սաուդյան Արաբիայի հետ մեկտեղ մահապատիժների թվով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այս մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, փոխանցում է ՌԲԿ-ն։
Միաժամանակ, ցուցակում ներառված չէ Չինաստանը, քանի որ այս երկիրը մահապատժի կիրառման մասին տեղեկությունը գաղտնի է պահում։ Նման իրավիճակ է պահպանվում նաև Բելառուսում եւ Վիետնամում:
Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին, ընդհանուր առմամբ, աշխարհում մահապատժի դեպքերը կրճատվել են։ Այսպես, 2017 թվականին գրանցել է 993 մահապատժի դեպք, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2016-ին (1032 դեպք)։ Ցմահ ազատազրկման թիվն էլ, ըստ զեկույցի, կրճատվել է 17 տոկոսով՝ 2017 թվականին ցմահ ազատազրկման են դատապարտվել 2591 մարդ։
Amnesty International-ի տվյալներով՝ մահապատժի դեպքերի կեսը գրանցվել է Իրանում՝ 507 դեպք։ Ընդհանուր առմամբ, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում եւ Պակիստանում անցյալ տարի գրանցել է մահապատիժների ընդհանուր թվի 84 տոկոսը։
Ընդ որում, զեկույցում ներկայացված են նաեւ մահապատժի մեթոդները։ Այսպես ամենատարածվածը գլխատելն է (Սաուդիան Արաբիա), կախելը (Բանգլադեշ, Եգիպտոս, Իրաք, Իրան, Պակիստան, Սինգապուր, Ճապոնիա եւ այլ երկրներ), մահացու ներարկումը (Վիետնամ, Չինաստան, ԱՄՆ) եւ կրակելը (Բահրեյն, Բելառուս, Եմեն, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պաղեստին, Հյուսիսային Կորեա եւ Սոմալի):




























