Ճապոնիան զգուշավորությամբ է ողջունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությունը՝ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությանը Միացյալ Նահանգների միանալու հնարավորության ուսումնասիրման մասին, հայտնում է AP-ն:
Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոշիհիդ Սուգան հայտարարել է, որ Տոկիոն ողջունում է Թրամփի հանձնարարությունը, եթե դա նշանակում է, որ նա ընդունում է երկրների միջեւ առեւտրի համաձայնագրի նշանակությունը: Ըստ որում՝ նա նշել է, որ դժվար կլինի վերանայել այդ համաձայնագրի որոշակի հատվածները՝ հաշվի առնելով նրբությունը:
Kyodo News-ը հայտնում է, որ Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն զգուշացրել է, որ Թրամփը «կարող է ոգեւորված էր եւ հաջորդ օրը իր տեսակետը կփոխի»:
ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս է եկել անցյալ տարեսկզբին: Սակայն նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հանձնարարել է ուսումնասիրել ՏԽԳ-ին միանալու հնարավորությունները՝ պայմանների «զգալի բարելավման» դեպքում:




























