Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են առանց ազատ ընտրության, ազատ լրատվամիջոցների բացակայությամբ եւ առանց ավելի քան 100 քաղբանտարկյալների ազատ արձակելու։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, հաղորդում է contact.az–ն։ 

Մասնավորապես, թվիթում նշված է, որ ԵԱՀԿ դիտորդները հասանելիություն էին ստացել  ընտրություններին, սակայն  իրական ժողովրդավարությունն Ադրբեջանի նախագահից պահանջում է հարգել  իրական ընտրություններ անցկացնելու իր պարտականությունները։