Միացյալ Նահանգները քննարկում են հարվածների հնարավորությունը Սիրիայում ութ պոտենցիալ թիրախների ուղղությամբ, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Աղբյուրների համաձայն՝ թիրախների թվում են սիրիական երկու օդանավակայանները, հետազոտական կենտրոնը եւ քիմիական զենքի արտադրամասը:
Աղբյուրը նաեւ նշել է, որ Սիրիայի զինված ուժերը մեծ քանակությամբ օդային ռեսուրսներ են փոխանցել Ռուսաստանի կողմից վերահսկվող օդանավակայաններին` հույս ունենալով, որ Վաշինգտոնը չի ցանկանա հարված հասցնել դրանց ուղղությամբ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառումներից մեկում նշել էր, որ «գեղեցիկ եւ խելացի հրթիռները» շատ շուտով կթռչեն դեպի Սիրիա: Սակայն Սպիտակ Տունը նախօրեին հայտարարել էր, որ Սիրիայի նկատմամբ պատասխան քայլերի մասին որոշում դեռ չի ընդունվել:
ԱՄՆ-ն քննարկում է հարվածների հնարավորությունը Սիրիայում ութ պոտենցիալ թիրախների ուղղությամբ. CNBC
Թեմա
Տեղադրություն




























