Մերձմոսկովյան Ռեուտովոյում կալանավորել են Վրաստանի քաղաքացուն, որը հանցագործություն է կատարել Ֆրանսիայի տարածքում, գրում է «Ինտերֆաքսը»։

«Ռեուտովոյի վարձակալված բնակարանից կալանավորվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի հանրապետության քաղաքացին»,-հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Ֆրանսիայում գողության, շորթման եւ փողերի լվաղման կազմակերպման կասկածով։