Արմատական խմբավորումներն առաջարկում են հունվարի 15-ին չարտոնված ակցիա անցկացնել՝ «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսով, Մոսկվայի Կրոնշտատդ պողոտայում արտոնված հանրահավաքի հետ միաժամանակ:

Արմատական տրամադրված երիտասարդության խմբերը կոչ են անում ինտերնետում չարտոնված ակցիան անցկացնել Մանեժնայա հրապարակում:

Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը հայտնել է, որ «օրենքը խախտողների դեմ կոշտ եւ վճռական միջոցներ են ձեռնարկվելու»: Նրա խոսքով, այսօր քաղաքում հասարակական կարգը պահպանելու են մոտ 4 հազար մարդ, որոնցից 2,5 հազարը՝ ոստիկաններ եւ մոտ 1,5 հազար ներքին զորքերի զինվորներ:

Նշենք, որ հունվարի 15-ին ՌԴ Քննչական կոմիտեն նշել է Մոսկվայի հյուսիսում տեղի ուենցած անկարգությունների կազմակերպիչների անունները եւ հայտնել, որ անկարգությունները «միտումնավոր սադրված» են եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: