Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը ընդունել է Սոֆիա Պագսլիին` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի(ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ առաքելության նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկայացրել են գրասենյակի կողմից մոտ ժամանակներս իրականացվելիք աշխատանքների ծրագրերը, մասնավորապես ԼՂՀ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքների հետ տարվող աշխատանքի նախագծերը:

 ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սոֆիա Պագսլիին արդյունավետ գործունեության համար եւ հույս հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին կհաջողվի առաքելության ընթացքում իրականացնել նախատեսված ծրագրերը: