Ապրիլի 17-ի ԱԺ հատուկ նիստը չի տեղափոխվելու Հրազդան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ` անդրադառնալով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկատվությանը, որ ԱԺ ապրիլի 17-ի հատուկ նիստը տեղափոխվելու է Հրազդան:
«Հիմարություն է, նման բան չկա, ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստը Ազգային ժողովի շենքում է լինելու», -ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն ԱԺ ապրիլի 17-ի նիստը տեղի է ունենալու Հրազդան քաղաքում` մարզպետարանի դահլիճում:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:




























