ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե իր «առաքելությունն իրագործված է» արտահայտությունը հաջողակ էր, եւ խոստացել է ավելի հաճախ օգտագործել այն։ Այդ մասին նա գրել է Twitter-ում՝ մեկնաբանելով Սիրիային կատարված հարվածները։

«Սիրիայում գործողությունն այնքան կատարյալ է եղել, այնպիսի ճշգրտությամբ, որ կեղծ լուրեր տարածող ԶԼՄ-ները, այն վարկաբեկելու համար, կարողացել էին հիշատակել միայն իմ «առաքելությունն իրագործված է» արտահայտությունը»,- գրել է Թրամփը եւ խոստացել. «Դա այնքան հրաշալի ռազմական տերմին է, որ պետք է այն կրկին ասել։ Հաճախ ասել»։