Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին բերման է ենթակվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աշոտ Փաշինյանի մայրը՝ Աննա Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Աշոտ Փաշինյանին բերման են ենթարկել փողոց փակելու համար, եւ ոստիկանության Շենգավիթի բաժնում 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել։

Ավելի ուշ NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել Աշոտ Փաշինյանի հետ, ով նշեց, որ իրեն եւ եւս 10 հոգու բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկից։ Նա տեղեկացրեց, որ ոստիկանության Շենգավթի բաժնում 45 րոպեից 1 ժամ պահելուց հետո իրենց ազատ են արձակել ։ Բաժնի պետը նրանց հետ զրույցում ասել է, որ վարչական տույժ չի կիրառվում, բայց նրանք չպետք է դուրս գան փողոցները փակելու։

Այնտեղ է եղել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, որը հետեւել է, որ նրանց իրավունքների չխախտվելուն։ Սակայն, Աշոտ Փաշինյանի խոսքով, բերման ենթարկելու հիմքեր չեն ներկայացվել։