Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր տասներորդ հիվանդի առողջությանը հիվանդանոցում վնաս են պատճառում: Այս մասին Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ամփոփիչ ընդլայնված նիստում հայտարարել է «Ռոսզդրավնադզորի»  ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2018-ի մարտին հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, բարձր եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր տասներորդ հիվանդի առողջությանը հիվանդանոցում վնաս են պատճառում:

Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար դեպքերի հաճախականությունը կազմում է մոտ 8 տոկոս, որից 83 տոկոսը կարող էին կանխվել: Դեպքերի մեկ երրորդը մահվան ելքով է եղել:

«Եթե հաշվենք բնակչության թվով, ապա մեր երկրում այդ թիվը կարող է լինել մոտ 90-100 հազար մարդ», - ասել է նա: