Ինդոնեզիայի եւ Սինգապուրի գիտնականների միասնական արշավախումբը Զոնդյան նեղուցում, որը բաժանում է Ճավա եւ Սումատրա կղզիները եւ Հնդկական օվկիանոսը կապում է Խաղաղ օվկիանոսի հետ, հազվագյուտ սարդանման ծովախեցգետնի տեսակ են հայտնաբերել՝ ականջների տեսքով եզակի կիսաններով, որոնք պաշտպանում են նրա աչքերը: Այս մասին գրում է Straits Times թերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Գիտնականները կարծում են, որ մոտ 1 կմ խորության վրա հայտնաբերված այս կենդանուն վերջին 10 միլիոն տարվա ընթացքում առաջին անգամ է հաջողվում տեսնել: Նշվում է, ոչ ծովախեցգետինը, որի մարմնի երկարությունն ընդամենը 6 սմ է, ստացել է «մեծաականջ» մականունը: :