Երկխոսության առաջարկը քննարկելու համար մի նախապայման կա։ Այդ մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը։

Նշենք, որ նախագահը նշել էր, թե իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է։

«Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա, Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից»,- ասել է Փաշինյանը։

Նա նաեւ անդրադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե հանրահավաքները կարող են ազդել բանակի մարտունակության վրա։ «Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա-տրուսիկ առնի: ՀՀ բանակի զինվորները անմայկա եւ անտրուսիկ են, ահա թե ինչն է սպառնում բանակի մարտունակությանը»,- նշել է Փաշինյանը։

Նա նշել է, որ իրենց հավաքն ինքնաբուխ եւ խաղաղ է, իսկ իշխանությունները փորձում են սադրանքներ հրահրել։